Սերժ Սարգսյանը չի կարող մեր երեսին նայել. զոհված զինվորների ծնողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Սահմանադրական դատարանի շենքի դիմաց կանգնած պահանջում էին հանդիպում ՀՀ նախագահի հետ: Ոստիկանների և զինվորների մայրերի միջև բախում տեղի ունեցավ, ոստիկանները մեծ ջանքերի գնով ծնողներին հեռացրին ՍԴ-ի շենքի դիմացից:

Ծնողները հեռանալու ընթացքում Սերժ Սարգսյանի հասցեին տարբեր վանկարկումներ էին հնչեցնում: «Պարզ է, որ նախագահը մեզ չի ցանկանա հանդիպել: Ի՞նչ ասի: Ասի, որ երեխուդ օրգանները հանել եմ ու վաճառե՞լ:  Նա չի կարող մեր երեսին նայել: Իսկ Ռիտա Սարգսյանն էլ երիկամներն է վաճառել: Պիտի ասի` անօրինական տարել եմ , երեխուդ կյանքը խլե՞լ եմ: Դրա համար էլ մեզ չի ընդունում նա: Հո ծառերի վրա չե՞ն աճում երիկամները, տիկին Ռիտան հենց այդ ճանապարհով է երիկամներ ձեռք բերում»,- աղաղակում էր մահացած զինծառայողի մայրը:

Հ.Գ. Հաշվի առնելով նախագահական նստավայրի առջև հավաքված կանանց ծայրահեղական տեսակետը՝ խմբագրությունը բնականաբար որակումների հարցում չի կիսում ներկայացվածը, սակայն սպանությունները բացահայտելու նրանց պահանջն արդարացի է համարում:




Լրահոս