Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` “Ոսկե արմավենու ճյուղի” է արժանացել ավստրիացի ռեժիսոր Միխաել Հանեկեի “Սեր” ֆիլմը: Ֆիլմը պատմում է տարեց ամուսինների սիրո եւ հավատարմության մասին: Լավագույն դեբյուտ է ճանաչվել  ռեժիսոր Բեյն Զատլինի “Վայրի հարավի կենդանիներըե ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է  բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչը`”Հրեշտակների բաժինը” ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար “Ոսկե արմավի” արժանացավ ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մունջուն`”Բլուրներից այն կողմ” ֆիլմի համար: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել իսպանացի Կառլոս Ռեյգադասը` “Խավարից հետո լույս” ֆիլմի համար:
Տղամարդու լավագույն դերակատարման համար գլխավոր մրցանակին է արժանացել Մեդս Միքելսենը, ով Թոմաս Վինտերբերգի “Որս” ֆիլմում մարմնավորել է մանկապղծության մեջ մեղադրվող ուսուցչի:
Լավագույն դերասանուհիները երկուսն են` Քրիստիան Ֆլյութուրը եւ Կոսմինա Ստրատանը, ովքեր խաղացել են “Բլուրներից այն կողմ” ֆիլմում:
Նշենք, որ հոբելյանական 65-րդ կինոփառատոնը կայացել է մայիսի 16-27-ը: Ժյուրիի նախագահն իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին էր:




Լրահոս