Որ դեպքում ԲՀԿ-ն կհամագործակցի իշխանությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռյակը շարունակում է շտաբների ձևավորումը և այն կապող օղակ է լինելու ժողովրդի հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Շտաբների ձևավորումը շատ կարևոր օղակ է լինելու հանրահավաքների կազմակերպման համար: Մենք պետք է ունենանք ամբողջական պատկեր, որից հետո կհայտարարենք հանրահավաքի մասին: Մենք ուզում ենք շտաբների միջոցով մոբիլիզացնել ժողովրդին»,- նշեց Մարգարյանը:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն պատրա՞ստ է բանակցել Սերժ Սարգսյանի և Կառավարության հետ, Ստեփան Մարգարյանն ասաց, որ բանակցությունները կլինեն միայն այն դեպքում, եթե վերջիններս հայտարարեն, որ Քառյակի ներկայացրած կետերից որևէ մեկի լուծման ճանապարհը չգիտեն: «Եթե մեր առաջարկած կետերի ուծման ճանապարհը չիմանան, մենք պատրաստ են նրանց ներկայացնել մեր առաջարկած կետերի լուծման ճանապարհը»,- վստահեցրեց նա:

Նա նաև ընդգծեց, որ ԲՀԿ-ի գլխավոր նպատակն է գնալ մինչև վերջ և չհիասթափեցնել ժողովրդին:




Լրահոս