Ամենամեծ աչքեր ունենալու շնորհիվ շունը դարձել է Գինեսի ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրուսկի անունով շնիկը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել` աշխարհի ամենախոշոր աչքերն ունենալու համար: Բոստոն-տերյեր ցեղատեսակի այս շան յուրաքանչյուր աչքի տրամագիծը 2.8 սմ է: 4-ամյա Բրուսկիի տիրուհին` Վիկտորյա Ռիդը պատմել է, որ Գինեսի ռեկորդների գրքին դիմել իրեն խորհուրդ է տվել կենդանու անասնաբույժը: 18-ամյա Վիկտորյան Գինեսի Ռեկորդների գրքին է ուղարկել իր շնիկի լուսանկարը` աչքի չափերի մասին տվյալներով, ու հաղթել:




Լրահոս