Չինացու 68 տներից մեկում 37 կգ ոսկի են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իրավապահները ջրի մատակարարման ընկերության նախկին մենեջերի տանը 37 կգ ոսկի և 1,3 տոննա կանխիկ գումար է հայտնաբերել, որը կազմում է 120 մլն յուան (19,6 միլիոն դոլար):

Պեկինի մոտակայքում՝ Բեյդայխե քաղաքում գտնվող մենեջերի առանձնատանը խուզարկություն է անցկացվել կորուպցիայի և միջոցների մսխման գործով:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև 68 տան սեփականության փաստաթուղթ: Մենեջերի տանը հայտնաբերված 37 կգ ոսկին գնահատվում է մոտ 1,3 մլն դոլար:




Լրահոս