Մահապատիժ՝ հարսանիքում երգելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պակիստանում 4 տղամարդ եւ 2 կին մահապատժի են դատապարտվել` Կոհիստան նահանգի Գադա գյուղում անցկացված հարսանյաց արարողության ժամանակ երգելու  եւ պարելու համար: Տեղի հոգևորականների որոշմամբ՝  սկզբում պետք է  մահապատժի դատապարտվեին տղամարդիկ, ապա կանայք, սակայն տղամարդիկ փախուստի են դիմել, ինչի շնորհիվ կանանց դեռեւս վտանգ չի սպառնում: Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում երկրում 943 կանայք եւ աղջիկներ են սպանվել ընտանիքի պատիվն անարգելու մեղադրանքով:




Լրահոս