ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ երեկ ՀՀԿ և ՀԱԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի ու Լևոն Զուրաբյանի միջև տեղի ունեցած վեճին:
«Իմ կողմից անընդունելի են վիճաբանությունները, բայց նման բաներ լինում են, մի ժամանակ ԱԺ դահլիճում էր լինում, հիմա տեղափոխվել է միջանցք: Եթե նրանք քաղաքական դաշտում են վիճաբանել` կան քաղաքական լուծումներ, եթե տղայական` խորհուրդ կտամ չասել իրենց արածները»,- նշեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ինքը խոսել է Սամվել Ֆարմանյանի հետ և գիտի, որ նրա ու Ռուբեն Հակոբյանի խոսակցությանը միջամտել է Լևոն Զուրաբյանը, «Ես երկու պատգամավորներին էլ խորհուրդ կտամ քաղաքական հարթություններում հստակեցնել հարցերը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը նշել էր, թե Սամվել Ֆարմանյանը մի քիչ մոտիկից ծանոթացել է իր ոտքի հետ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում