Շնաձկան ստամոքսում մարդու գլուխ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում մի խումբ ձկնորսներ 600-կիլոգրամանոց շնաձկան փորում մարդու կիսամարսված գլուխ և ոտք են հայտնաբերել: Գրեթե 30 տարի ձկնորսությամբ զբաղվող 48-ամյա Բոդոյա Գորգոդայի խոսքով, նա երբեք նման բան չէր տեսել: Տղամարդիկ որպես հիշատակ պահել են շնաձկան ծնոտն ու ողերը, տեղեկացնում է Mirror-ը:

Շնաձկան ստամոքսում գտնված մարդու մարմնի մասերը ձկնորսները ծովն են նետել, քանի որ նման բեռը նավի վրա վատ նախանշան է: Բացի այդ, Գորգոդայի խոսքով, շնաձկան մարմնի հատվածներից շատ վատ հոտ էր գալիս:

Լրագրողները փորձում են պարզել, թե ում են պատկանում գիշատիչի ստամոքսում գտնված մասունքները: Մեծ մասն այն կարծիքին է, որ շնաձկան զոհ կարող էր դառնալ Ֆիլիպինների ափերի մոտ սեպտեմբերի 13-ին կործանված Maharlika լաստանավի ուղևորներից մեկը: Լաստանավի մոտ 100 ուղևորների հաջողվել է փրկվել, սակայն երկու մարդ դեռևս անհետ կորած են համարվում:




Լրահոս