ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է թույլատրել ԱՄՆ-ում մնալ այն երեխաների ծնողներին, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում և հանդիսանում են այդ երկրի քաղաքացիներ: Այդ մասին տեղեկացնում են New York Times թերթը և Fox News հեռուստաալիքը:
Օբաման ներգաղթի ոլորտում լայնածավալ բարեփոխումներ է ծրագրում, որոնց արդյունքում մոտ 5 միլիոն ապօրինի ներգաղթյալներ կարող են մնալ ԱՄՆ-ում:
ԱՄՆ նախագահը պատրաստվում է երկարաձգել 2-ամյա ծրագիրը, որով արգելվում է երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը:
Ենթադրվում է, որ հանրապետականները նշված քայլերին դեմ կարտահայտվեն:
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս ծրագրերը մինչև Օբամայի կողմից պաշտոնապես դրանց մասին հայտարարվելը: