Ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի՝ 1953թ.-ին արված առաջին երաժշտական ձայնագրույթունը, ինչպես նաև նրա առաջին վարորդական իրավունքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի: Ինչպես հայտարարել են նրա ժառանգությունը տնօրինող հիմնադրամի ներկայացուցիչներչը, աճուրդը կկայանա 2015թ.-ի հունվարի 8-ին, երբ լրանալու էր երաժշտի 80 տարին:
1953 թվականի հունիսին 18-ամյա Փրեսլին այցելել է Մեմֆիս քաղաքի Sun Studios ձայնագրման ստուդիա, վճարել չորս դոլար և ձայնագրել երկու երգ՝ «My Happiness» և «That’s When Your Heartaches Begin»: Համարվում է, որ երիտասարդը ցանկանում էր այդ ձայնագրությունը նվիրել իր մորը: Սակայն նրանց տանը ձայնարկիչ չի եղել, և Փրեսլին գնացել է՝ ձայնագրությունը լսելու ընկերոջ մոտ: Այնտեղ էլ երաժիշտը թողել է ձայնագրությունը, և արդյունքում նրա մայրն այդ նվերն այդպես էլ չի ստացել, տեղեկացնում է vesti.ru-ն: