
Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում, մայիսի 27-ին, տեղի են ունեցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվել է ցուցադրություն:
Սենատոր Վարուժան Ոսկանյանը հայտարարել է, որ ինքը, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը եւ ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերելու համար:
Այնուհետեւ Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես է տեղի ունեցել Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջեւանատունը 1809-ին կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը: