Օպելն ու ՎԱԶ 21 112-ը բախվել են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Փափազյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածի թիվ 30 էլեկտրական սյան դիմաց իրար են բախվել 42–ամյա Արթուր Թուլխանյանի վարած “Օպել” մակնիշի 31 ՏՕ 361 համարանիշի և “Մետաքս” տաքսի ծառայության վարորդ 25-ամյա Վոլոդյա Մինասյանի վարած “ՎԱԶ 21 112” մակնիշի Լ 0350 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով “ՎԱԶ 21 112”-ի վարորդն ու նրա ուղևոր 25-ամյա Ջեյն Պետրոսյանը և “Օպելի” ուղևորներ 38-ամյա Կարինե Հակոբյանը, 17-ամյա Էլեն Հովհաննիսյանը, 14-ամյա Սամվել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Էլեն և Սամվել Հովհաննիսյանները քույր ու եղբայր են և սովորում են Պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում։




Լրահոս