Մացցարին հեռացվել է «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ը հեռացրել է գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիին: Sky Italia-ի տվյալներով, նրա տեղը կարող է զբաղեցնել Ռոբերտո Մանչինին, ով արդեն տվել է իր համաձայնությունն ու հաստատել է իր երկամյա պայմանագրի մանրամասները:

Ա Սերիայի 12 տուրերից հետո «Ինտեր»-ն ունի ընդամենը 16 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Վերջին երեք խաղերում իտալական ակումբը ոչ մի հաղթանակ չի տոնել, որն էլ պատճառ է դարձել նման որոշման համար:




Լրահոս