Դոլարն կշարունակի աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն անցած շաբաթ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ–ում ավելացել է 1.93%-ով` հասնելով 407.22 դրամի: Շաբաթվա ընթացքում գործարքների ծավալը կազմել է 33.16 մլն դոլար, ինչը 89.5%-ով ավելի է նախորդ շաբաթվանից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել էր 2.11%-ով և շաբաթ օրը հասել 409.77 դրամի: 
Forex club-ի վերլուծաբանների կարծիքով, ՀՀ-ում դոլարի փոխարժեքի աճին նպաստում է միջազգային ֆինանսական շուկայում ԱՄՆ դոլարի աճը, ներկրողների և բնակչության կողմից ամերիկյան արժույթի պահանաջարկի ավելացումը: Այն, որ հնարավոր է Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, նաև պարտքային ճգնաժամի տարածումը եվրոգոտու մյուս երկրների վրա, նույնպես ՀՀ-ում մեծացնում են պահանջարկը ամերիկյան արժույթի հանդեպ: 
ԱՄՆ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն այս շաբաթ կգտնվի 407-412 դրամ միջակայքում: 




Լրահոս