
Չինաստանի Սիչուան մարզի Յաժանգ քաղաքում մեկնարկած հեծանվավազքի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Փողոցային մի շուն մոտ 1700կմ վազել է հեծանվորդների ետեւից: 22-ամյա հեծանվորդ Ժան Հենգը նկատել է փոքրիկ շանը եւ 20 օր տեւած հեծանվավազքի ժամանակ Հենգն ընկերացել է չորքոտանի բարեկամի հետ ու նույնիսկ նրա պատվին համացանցում հատուկ էջ է բացել, որը մի քանի օրում ավելի քան 44 հազ այցելու է ունեցել: