Թաթարստանում չորրորդ հարկի պատուհանից ինքնասպան լինելու նպատակով ցած նետված քաղաքացին ընկել է պատահական անցորդի վրա. տեղեկացնում է ТАСС-ը:
Նման քայլի գնացած 20-ամյա երիտասարդը զոհվել է, իսկ տուժած անցորդին անգիտակից վիճակում տեղափոխել են շրջանային հիվանդանոց: Նրա մոտ ողնաշարի կոտրվածք է հայտնաբերվել:
Տեղի իրավապահները քննություն են իրականացնում՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ ինքնասպանության պատճառը պարզելու համար: