Բրիտանիայում 48 սենյականոց պալատ է վաճառքի հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանական միապետական 48 սենյականոց պալատներից մեկը 2,5 միլիոն ֆունտով հանվել է  վաճառքի:  Չնայած որ թագավորական պալատը այդքան շատ սենյակներ ունի, այն  լոգասենյակ չունի,քանի որ այն  միապետների համար ծառայել է որպես ճանապարհի գիշերային հանգրվան: Պալատի սպասարկման վարձը տարեկան կազմում է 100 հազար ֆունտ:  Նորթամփթոնշիրում տեղակայված պալատում հանգրվանել են Ջեյմս I-ը, Էլիզաբեթ I-ը եւ Չարլզ I-ը: 17-րդ դարում կառուցված  Apethorpe Hall-ը, ունի թագավորական պալատին բնորոշ զարտուղի մուտքերն ու ելքերը:  Թագավորական տունը վաճառում է  English Heritage-ը: Վերջինս այն ձեռք էր բերել 8 տարի առաջ՝ 3 միլիոն ֆունտով: Տարիներ առաջ տունը կաթոլիկ եկեղեցու կողմից օգտագրծվել է  որպես դպրոց, ինչպես նաեւ ծառայել է որպես պատմական դրամաների նկարահանման հրապարակ,- հայտնում է BBC-ին:




Լրահոս