Զարմանալի չէ, որ Չեխը ցանկանում է հեռանալ. Տիբո Կուրտուա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է թիմի երկրորդ դարպասապահ Պետր Չեխի` թիմից հնարավոր հեռանալուն: Բելգիացին հայտարարել է, թե ինքը զարմացած չէ, որ Չեխն ուսումնասիրում է թիմից հեռանալու տարբերակները: Կուրտուան նաև անդրադարձել է այս մրցաշրջանում ակումբի ելույթներին:

«Յուրաքանչյուր դարպասապահ ցանկանում է խաղալ: Եթե ես էլ հայտնվեի այդ իրավիճակում, ես նույնպես կցանկանայի հեռանալ: Կարծում եմ, որ Չեխը շարունակում է մնալ հիանալի դարպասապահ և լավագույններից մեկն ախարհում:

Պրեմիեր լիգան իրենից դժվար դիմակայություն է ներկայացնում, և այսքան ժամանակ ընդամենը մեկ ակումբի է հաջողվել այն անցնել առանց պարտությունների: Ավելի կարևոր է դառնալ չեմպիոն, քան չպարտվել ոչ մի անգամ», – նշել է նա:

 




Լրահոս