Բելգորոդի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի մարզադահլիճում նոյեմբերի 13-ի երեկոյան զոհվել է 31-ամյա նիգերացի ուսանող: Բասկետբոլ խաղալիս Էբամ Էնաբեոնաբե Էյանգը հանկարծակի ընկել է գետնին և քիչ անց մահացել:
Փորձագետներն առայժմ չեն պարզել ուսանողի մահվան պատճառը: Տեղական բուհերի սևամորթ ուսանողներն այսօր ցույցի էին դուրս եկել:
Ականատեսների վկայությամբ՝ ցույցին մասնակցել է 70 մարդ: Հատկանշական է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ երիտասարդները ռասիզմի տարրեր են նկատել: Նրանց կարծիքով՝ «շտապ օգնությունը» չափազանց ուշ է տեղ հասել: Այդ իսկ պատճառով նրանք ցույցի են դուրս եկել «Ոչ ռասիզմի» և «Մեզ այստեղ ոչ թե մարդ, այլ անասում են համարում» պաստառներով:
Սևամորթ ուսանողի մահը հետաքննում է Քննչական կոմիտեի տեղի վարչությունը: