ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական էլիտան որոշել է յուրայինների գործունեությունը մանրակրկիտ քննել, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ հենց այդ շրջանակներում հրաժարական տվեց Նոր Նորք համայնքի ղեկավար Մելիք Գասպարյանը, որը փոփոխությունների շղթայի մի օղակն է ընդամենը: Եւ մինչ բոլորը սպասում էին Հանրապետականի պարտությունն արձանագրած մյուս համայնքների ղեկավարների հրաժարականներին, այլ հետաքրքիր «թեկնածուներ» ի հայտ եկան: Երեկ քաղաքական էլիտան քննարկում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` պաշտոնից մոտալուտ հեռացման մասին տեղեկությունը: Վերջինս, հայտնի լրտեսական սկանդալից դեռ «չմաքրված», այս անգամ կարծես առանձնացել է ներքաղաքական հավատարմության հարթությունում: Կլինի նման հրամանագիր, թե ոչ՝ կիմանանք մոտ օրերս:




Լրահոս