ԲՀԿ-ն սեղմում է Տիգրան Կարապետյանի ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն ողջունում է Ժողովրդական կուսակցության պատրաստակամությունը՝ միանալ համաժողովրդական շարժմանը և օգնել ժողովրդի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը և կարևորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում Ժողովրդական կուսակցության միանալու պատրաստակամությունը: ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ նշել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար լայն համախմբման անհրաժեշտության մասին»,-ասված  է հայտարարությունում:

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է «եռյակի»-ն միանալու մասին:




Լրահոս