ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն Աշտարակի հիվանդանոցի բակում սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել: Այդ նպատակով հիվանդանոցի բակում հատվել են ծառերը, եւ շինարարությունն արդեն մեկնարկել է: Իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ այնտեղ Սարգիս Սահակյանն իր համար հերթական բիզնես օբյեկտն է կառուցում՝ համատեղված առանձնատան հետ: Սակայն մարզպետը շարունակում է հերքել դա: «Աշխարհում ուրիշ տեղ չկա՞ր, որ հիվանդանոցի բակում տուն սարքեմ… դեղատուն են կառուցում, ի՞նչ տուն: Ես ինձ թույլ չեմ տա՝ հիվանդանոցի բակում տուն սարքեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց մարզպետը:




Լրահոս