Վիգեն Սարգսյանի հայրն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Բուժսպասարկման բաժնի պետ Ալեքսանդր Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ տեղեկացնելով, որ Ա. Սարկիսովը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Թե որն է լինելու այլ աշխատանքը, դեռևս հայտնի չէ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ալեքսանդր Սարկիսովը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հայրն է:




Լրահոս