![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/0eCCvTdOrXtoVm62GjHTk4VUsS.jpg)
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի տեղակալ Վաղինակ Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ Վաղինակ Քոչարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա կզբաղեցնի Արթուր Օսիկյանի խորհրդականի պաշտոնը: