Մեկը հոգեբուժարան ընկավ, մեկը ցրտից մահացավ… ինչը թշնամացրեց քույրերին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ներկայացնում է մի կնոջ կյանքի պատմությունը, ով, չնայած կյանքի մատուցած դժվարություններին, չի դադարում հույսով ու բարի ապագայի նկատմամբ հավատով ապրել:

78-ամյա Ալմիտա Մանուկյանը, ով օր ծերության մենության մեջ է հայտնվել, պատմեց իր հետ կատարվածն ու դա վերլուծեց իր տեսանկյունից: Ալմիտան, ում հարազատները մտերմիկ Ալլա են անվանում, 32 տարի առաջ որդեգրել է Մխիթարին, ով այս պահին նրա հետ չէ. տարիներ առաջ լքել է մորը: Իր դժբախտությունների մեջ նա ավագ քրոջն է մեղադրում՝ վստահեցնելով, թե տարիներ առաջ վերջինս իրեն թալանել է, հոգեբուժարան «գցել», ինչի համար պատիժ է կրել որդին: Տիկին Ալլան այժմ Աբովյանում է ապրում. իր խնայած գումարներով բնակարան է կարողացել գնել, իսկ տարիներ առաջ կորցրել էր իր՝ Երևանում գտնվող բնակարանը:

Ալմիտայի ավագ քրոջ հետ կապ հաստատել Armlur.am-ին չհաջողվեց, սակայն հուսով ենք, որ քույրերն աչք կփակեն տեղի ունեցածի առաջ և հիմա, երբ ծերությունն է թակել նրանց դուռը, կհաշտվեն և կլուծեն բոլոր խնդիրները:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս