ՀՀԿ գրասենյակում նախօրեին բռնկված հրդեհի պատճառով բավական վնասվել է Սերժ Սարգսյանի աշխատասենյակը: Բանն այն է, որ մինչ հրշեջները կհանգցնեին շենքի կտուրի ճակատային մասի հրդեհը, կրակն անցել էր տանիքի՝ Ս. Սարգսյանի աշխատասենյակի հատվածին ու մի լավ բոցկլտում էր: Կրակը հանգցնելու համար այնքան ջուր են լցրել, որ արդյունքում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ս. Սարգսյանի աշխատասենյակի գույքը գրեթե ամբողջությամբ վնասվել է: Հրդեհի հետեւանքով վնասվել է նաեւ երրորդ հարկում գտնվող դահլիճը, որտեղ սովորաբար անցկացվում են ՀՀԿ ԳՄ նիստերը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ն այսօր չի կարողանալու այնտեղ ԳՄ նիստ անցկացնել, ու հիմա նրանք տարբերակներ են մտմտում: Չի բացառվում, որ այս անգամ ԳՄ հերթական գիշերային նիստն անեն կիսանկուղային մեծ դահլիճում: Երեկ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Վաղը զանգե՛ք, կասենք՝ որտեղ ենք անելու նիստը»:
ԴԱՀԼԻՃ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ