ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է «Ժողովուրդ»-ի հրապարակումներին պատասխանել իրեն հաճելի կայքերի միջոցով: Թեեւ մենք, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, ամեն հրապարակումից առաջ զանգահարում ենք նրան, սակայն չի պատասխանում: Երեկ նա tert.am-ին կրկին ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, բայց Մոսկվայում էլ չէ: Հատուկ Սողոմոնյանի համար «Ժողովուրդ»-ը կշարունակի հետեւել Քոչարյանի ճամփորդություններին: Տեղեկացնենք, որ նա իսկապես եղել է Մոսկվայում, իսկապես Պուտինի հետ դեռ հանդիպում չի ունեցել, այնտեղից մեկնել է Եվրոպա, որից հետո կրկին կվերադառնա Մոսկվա, այնուհետեւ՝ Հայաստան:




Լրահոս