Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5աստ., 19-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում: