Օրվա բաղադրատոմս՝ կաթնային կոկտեյլ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ը համարվում է կաթնային կոկտեյլի օրը: Ներկայացնենք կոկտեյլի հետ կապված մի քանի պատմություն և բաղադրատոմս:

Հոլիվուդյան The Powder Room բարն իր հայտնի հաճախորդներին առաջարկում է աշխարհում ամենաթանկարժեք կոկտեյլներից մեկը՝ The Velvet Goldmine-ը: Դրա հստակ բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Պապարացիներին հաջողվել է միայն պարզել, որ կաթնային կոկտեյլը բելգիական շոկոլադով և ուտելի ոսկով է պատրաստվում:

Բաժակի հատակին անակնկալ է դրված՝ Swarovski բյուրեղով Nirvana Montana մատանի:

Կոկտեյլի հեղինակ Ադրիան Բիգսը պատմել է, որ այս բաղադրատոմսը մտածել է հատուկ իրադարձությունների համար:

_584

Կաթնային կոկտեյլ` պաղպաղակով և մեղրով

Բաղադրությունը՝

Ջուր-125 մլ, մեղր-3 ճաշի գդալ, պաղպաղակ-250 գրամ, սուրճ-1 թեյի գդլ, կաթ-1 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը՝

Պաղպաղակը խորանարդիկներով կտրատել և թողնել հալի:  Մեղր հալեցնել, արևելյան սուրճ պատրաստել:  Լցնել կաթը, մեղրը, պաղպաղակը և սուրճը:

Կաթնային կոկտեյլ՝ բանանով

Բաղադրություն

Բանան՝ 1 հատ, կաթ՝ 200 մլ., պլոմբիր տեսակի պաղպաղակ՝ 150 գր.

Պատրաստման եղանակը

Բլենդերի մեջ դնել հասած, կեղեվազերծ արված բանանը, վրան լցնել սառը կաթ և լավ հարել: Այնուհետև ավելացնել պաղպաղակը և նորից հարել: Մատուցել թափանցիկ բաժակներով, զարդարել հատապտուղներով, դարչինի և շոկոլադի փոշիով կամ նուշի տերևիկներով:

timthumb

Կաթնային կոկտեյլ, որը չի վնասի ձեր կազմվածքը

Բաղադրությունը

1 ճ. գ. ցածր կալորիականությամբ վանիլային պաղպաղակ, սև հաղարջի, ելակի ու մորու մեկական հատապտուղ, 100 մլ ցածր յուղայնությամբ կաթ, 1 ճ. գ. վանիլային սպիտակուցային փոշի, 3 հատ սառույցի կտոր

Պատրաստման եղանակը

Բացի հատապտուղներից, բոլորը խառնեք էլեկտրական հարիչով։ Ստացված կոկտեյլը զարդարեք հատապտուղներով։

3164

 




Լրահոս