
Մեքսիկական «Կերետարո»-ի հարձակվող Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել Հյուսիսային Ամերիկա:
Նրա ակումբն ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է Մեքսիկայի առաջնության աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ դա չի գոհացնում Ռոնալդինյոյին:
Ներկա պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսի»-ն: