Ժամանակին համընթաց քայլելու մղումը ՀՀԿ-ի 80-ն անց տատիկին բերել էր հնդկական տոնավաճառ: Այս անգամ նա հայ-հնդկական բարեկամությանն ուղղված ելույթով չէր ներկայացել և ոչ էլ ավելորդ ժամանակը մսխելու նպատակով ցուցահանդեսին մասնակցելու:
Armlur.am-ի թղթակցի հավաստմամբ Հանրապետականի աղմկոտ քարոզիչն այնպիսի պատրաստվածությամբ և իրեն բնորոշ աներեսությամբ սկսեց հավանած շալի համար սակակրկել, որ խղճահարությամբ լցված հնդիկները որոշեցին 4 հազար դրամ արժողությամբ ապրանքը նրան նվիրել: Ծպտյալ մեծահարուստին լավ ճանաչող ցուցահանդեսի հայ պատասխանատուները կանխել են մուրացկանության անպատվաբեր դեպքը և ժլատ թոշակառուն (ով իշխող կուսակցության կողմից էլ է առատորեն վարձատրվում) վերջապես բացել է քսակը:
Տատիկի պայքարը, այնուամենայնիվ, ապարդյուն չի անցել, ու նա իր զգեստապահարանը համալրած շալի համար աննախադեպ զեղչի է արժանացել և 1000 դրամ վճարել: Հիմա արդեն տատիկը բարդ ու վճռորոշ ընտրության առջև է. հանրապետականի հայտնի վզկապը կապե՞լ, թե՞ իր հավանած ու իր կարծիքով նորաձև շալը: