ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գործարարները պետք է լինեն ԱԺ-ում, որոնք շատ մեծ փորձ, գիտելիքներ ունեն արդյունաբերության վերաբերյալ»:

Գոհար Ենոքյան «Ժամանակ»

Իհարկե, գործարարներ պետք են, բայց ոչ Ազգային Ժողովում: Իսկ Ենոքյանի կողմից նշված գործարարներն առնվազն 20-րդ դարասկզբին պետք է ծնված լինեին, քանի որ 80-ականների վերջից արդյունաբերությունը Հայաստանում հիմնավորապես մեռավ: Այդ ժամանակներից մինչեւ հիմա կան միայն «փափախչիներ», որոնք գործարարի անվան տակ մանդատ են փախցնում ժողովրդից ու հարստանում: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն էր ասում, որ ճիշտը խորհրդարանը գործարարներից հեռու պահելն է: Հետո՞ ինչ, որ առաջնորդին այդպես էլ լսող չեղավ, եւ օլիգարխիան այս անգամ էլ հայտնվեց Ազգային Ժողովում` շախմատային լեզվով ասած` «մատ անելով» Սերժ Սարգսյանին:




Լրահոս