ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամբողջ հանրապետությունում աշխատել եմ ՀՀԿ-ի համար»:

Վահրամ Բաղդասարյան «Հրապարակ»

Այս քարոզարշավում վանաձորցի նախկին պատգամավորը գրեթե աննկատ մնաց: Բայց հիմա այնպես ու այնքան է հպարտանում հանուն Հանրապետականի կատարած աշխատանքներով, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ անգամ կարող է նեղանալ ինքն իրենից: Առավելագույնը, որ կարող է արած լինել Բաղդասարյանը, Լոռու մարզում իշխող քաղուժի համար աշխատած լինելն է, սակայն ասվածը տպավորություն է թողնում, թե քարոզարշավի շրջանում նրա մի ոտքը Վանաձորում, մյուսը, ասենք, Սյունիքի մարզում է եղել: Բայց իրականությունը մնում է այն, որ Լոռու մարզում ՀՀԿ-ն բավականին ցածր՝ 52,04 տոկոս ձայներ է ստացել:




Լրահոս