
«Դեմկուսը չի մնալու ստվերում»:
Ստվերից դուրս գալու հնարավորությունը Գասպարիչը նորից կորցրեց: Նա ճիշտ կաներ, որ նման հաստատակամություն արտահայտեր ոչ թե հիմա, այլ, ասենք, մեկ ամիս առաջ, երբ կռիվ տալու ժամանակն էր: Իսկ մարտից հետո, հայտնի է, սուր չեն ճոճում: Բայց մյուս դեպքում էլ լավատեսությունն ամենաձախողակներին անգամ երբեք էլ վնաս չէ: Պարզապես ստվերը լույսից ժամանակին է պետք տարբերել, թեեւ եթե Արամ Գասպարիչը նման հնարավորություն ունենար, ապա իր կուսակցության գոյության շուրջ 20 տարիների ընթացքում բոլոր ընտրություններին մասնակցելով՝ կկարողանար գոնե մեկ անգամ հաջողության նվազագույն սահմանաչափը հաղթահարել: