Զրույցների համար նախատեսված անկյունը ճարտարապետական էլեմենտ է, որը ներառում է կանաչապատ կղզյակ: Այն ավելի ցածր է տեղակայված, քան հյուրասենյակն ամբողջությամբ: Զրուցարանը երբեմն հիշեցնում է «խորտակված հյուրասենյակ»:
Զրուցարանները հատկապես սիրված էին 50-70-ականներին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Այսպիսի շքեղ կառույցները հանդիպում էին մեծ տներում և վիլլաներում: Սակայն ժամանակակից դիզայներները կարողանում են ներդնել այդ միտքը նաև փոքրածավալ տներում: