
Ինդոնեզիայի Մոլլուկյան կղզիներում գրանցվել է 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հաղորդվում է 300 կմ շառավիղով ցունամիի վտանգի մասին: Ինչպես նշում են սեյսմոլոգները, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզուց 173 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Էպիկենտոնի գտնվել է 48 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: