Կոմպոզիտոր Արա Գեւորգյանի ստեղծագործություններն այսուհետ կհնչեն Sony Playstation 3 համակարգչային խաղերում: «Օրինակ՝ «Արցախ» ստեղծագործությունը կկարողանաք լսել «Մարտեր առանց կանոնների» համակարգչային խաղի ժամանակ»,-տեղեկացրեց կոմպոզիտորը: Բացի այդ, առաջիկայում պարոն Գեւորգյանը «Խաղաղություն» կարգախոսով համերգներով հանդես կգա տարբեր երկրներում: Իսկ շատ շուտով նրա գրած երգերով հանդես կգան աշխարհահռչակ մի շարք երգիչներ: «Իմ խոսքով աշխարհը չի խաղաղվի, սակայն խաղաղության մասին պետք է բարձրաձայնել: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում Սելին Դիոնի հետ: Վերջինս մի պայման է առաջ քաշել, որ տեսահոլովակի վրա պետք է լինի Միավորված ազգերի կազմակերպության լոգո-նշանը: Շատերի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-նշել է Արա Գեւորգյանը: Սելին Դիոնից բացի, երգահանը պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ Ֆիլիպ Կիրկորովի հետ: Այս պարագայում էլ ինքն է պայման դրել. «Նա պետք է երգի իմ «Ադանա» ստեղծագործությունը, իսկ եթե չերգի, ապա չի մասնակցի իմ՝ խաղաղությանը նվիրված համաշխարհային տեսահոլովակին»:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ