Ուիթնի Հյուսթոնի կենդանության օրոք ձայնագրված վերջին երգը՝ «Celebrate»-ը՝ դուետ Ջորդին Սփարքսի հետ, արդեն հասանելի է համացանցում: Երգը կլինի «Sparkle» ֆիլմի սաունդթրեքը: Sparkle-ը 1976 թվականի թողարկված համանուն ֆիլմի վերարտադրությունն է, որը պատմում է սեւամորթ երգչուհու մասին: Նոր ֆիլմում Հյուսթոնը խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Սփարքլի մոր դերը: Ի դեպ, Սփարքլի դերում հանդես է եկել Ջորդին Սփարքսը: ԱՄՆ-ում ֆիլմը էկրաններին կհայտնվի օգոստոսի 17-ին:
ՎԵՐՋԻՆ ԵՐԳԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ