Յուրաքանչյուր մեկ ժամում` մարդկային մեկ օրգան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ յուրաքանչյուր մեկ ժամվա ընթացքում աշխարհում մարդկային մեկ օրգան է վաճառվում,- հայտնում է The Guardian-ը: ՄԱԿ-ի հանրային առողջության հարցերով զբաղվող կազմակերպությունը հաշվարկել է, որ ամեն տարի վաճառվում է 10000 օրգան: Հարուստ հիվանդները պատրաստ են երիկամի համար վճարել մինչեւ անգամ 128.500 ֆունտ սթեռլինգ` գնելով այն հիմնականում Չինաստանի, Հնդկաստանի եւ Պակիստանի հանցագործ խմբերից:Արևելյան Եվրոպան եւս օրգանների անօրինական վաճառքի մեծ շուկա ունի: Երիկամները կազմում են օրգանների սեւ շուկայի 75 %-ը:




Լրահոս