ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն մի քանի տարի վարսահարդարությամբ եմ զբաղվում: Սկզբում աշխատում էի վարսավիրանոցում, բայց հիմա ուզում եմ ինքս վարսավիրանոց բացել: Կարո՞ք եք ասել՝ որ օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը:

Արտակ Սարգսյան, 35 տարեկան, վարսահարդար

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարսավիրական ծառայությունները նոր փոփոխված օրենքով հարկվում են արտոնագրային վճարով: Այսինքն՝ Դուք պետք է վճարեք եռամսյակի, կիսամյակի կամ տարեկան արտոնագրավճարը ու համապատասխան ժամանակահատվածի համար արտոնագիր ստանաք: Իսկ եթե ունեք գրանցված աշխատող, ապա պետք է վճարեք եկամտահարկ եւ սոցվճար:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս խմբագրությանը դիմած վարսահարդարը հազիվ թե պատկերացում ունենա, թե ինչ ասել է արտոնագրային վճար: Այսինքն՝ նա դժվար թե տեղյակ լինի, թե որքան պետք է վճարի եռամսյակի, կիսամյակի կամ մեկ տարվա գործունեության արտոնագրի համար: Արտակ Սարգսյանը հարցը տալուց առաջ, անշուշտ, ենթադրած կլինի, որ գործունեության ընթացքում ինչ-որ գումար հաստատ վճարելու է, բայց, ցավոք, խմբագրությանն ուղարկված պարզաբանման մեջ այդ մասին ոչինչ նշված չէ:




Լրահոս