ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Համայնքի ավագանու անդամն այլ պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունի՞, թե՞ կան սահմանափակումներ: Եթե կան արգելքներ, խնդրում եմ մանրամասն նշել, թե որոնք են դրանք:

Աննա Ամիրյան, 38 տարեկան, նկարչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացուն հուզող հարցը կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով:
Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1. աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար,
2. լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,
3. աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:
Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաեւ զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչեւ ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ սահմանափակումներ կան, բայց դրանք խիստ չեն: Եղածն էլ, ինչպես համապատասխան օրենքում է ներկայացված, միանգամայն տրամաբանական է եւ լիովին տեղավորվում է առաջին հայացքից հռետորական թվացող հարցի հնարավոր պատասխանի շրջանակներում: Վաղուց ու շատ է խոսվել ավագանու ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման կարեւորության մասին: Դրական է, որ այդպես էլ ի հայտ չեկող առավելությունների պայմաններում գոնե սահմանափակումները խիստ չեն:




Լրահոս