
ՀԱՐՑ. Հորեղբորս տղան ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ անցել է զինվորական ծառայություն: Հիմա ցանկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ: Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ընդունելու դեպքում պարտադի՞ր է ծառայել հայոց բանակում:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան տասներկու ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան տասնութ ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն:
սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հակոբ Սարգսյանի ազգականը Հայաստան վերադառնալուց հետո, այսպիսով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտավորությունից ազատվում է: Զինծառայության ժամկետը Ռուսաստանում ավելին է, քան տասներկու ամիսը, ուստիեւ հայրենիքի առջեւ պարտքը Հակոբ Սարգսյանի զարմիկն արդեն մեկ այլ պետության զինված ուժերում է կատարել: Հերթական անգամ հաճախ կրկնվող այս խնդրին առնչվելով՝ ավելորդ անգամ ստիպված ենք եզրակացնել, որ նախընտրելին ազգային բանակ զորակոչվելն է: