Կառավարության նիստերի դահլիճում մի քանի օր առաջ բացված հնդկական տոնավաճառ է այցելել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Armlur.am-ն արձանագրել է կադրեր, երբ առաջին տիկինը շրջում է տաղավարներում և ուսումնասիրում ցուցահանդեսում ներկայացված ապրենքների լայն տեսականին: Թե ինչ է հավանել և արդյոք գնումներ կատարել է տիկին Սարգսյանը, պարզ կդառնա ավելի ուշ: Նրան հատկապես հետաքրքրում է զարդերի բաժինը:
Անկախ նրանից, թե ինչ գնում կանի առաջին տիկինը, վաճառողները Armlur.am-ի թղթակցին հավաստիացրեցին, որ տվյալ ապրանքը նվիրելու են Ռ. Սարգսյանին: