Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակին և հետաքրքիր բացահայտում արել, մասնավորապես տեղեկացնելով, որ շուկայում շինարարական թույլտվություն իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։
“Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել: 
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով”,- մասնավորապես գրել է Տարոն Մարգարյանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը, իսկ եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի:




Լրահոս