Հրապարակ. Կառավարությունը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը կփոշմանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին Աժ նախագահ չի առաջարկի: Ի դեպ, այս անգամ ՀՀԿ գործկոմի նիստը տեղի է ունենալու ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի` մայիսի 30-ին` որովհետև հինգշաբթի օրը մեկնարկելու են նորընտիր պառլամենտի աշխատանքները:




Լրահոս