Ռուսաստանում երկու օրում վնասազերծվել է երկրորդ աշխարհամարտից մնացած ավելի քան հազար միավոր զինամթերք: Դա տարեսկզբից սկսած ռեկորդային թիվ է, լրագրողներին հայտնել է ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին, գրում է Ria.ru-ն:
«Անցած օրվա ընթացքում ԱԻՆ-ի մասնագետները ռուսաստանյան տարբեր շրջաններում հայտնաբերել են և վնասազերծել Մեծ Հայրենական պատերազմից մնացած գրեթե 500 միավոր զինամթերք: Դրանից մեկ օր առաջ ականազերծվել է ավելի քան 720 միավոր զինամթերք, այդ թվում՝ մեկ ավիացիոն ռումբ: Տարեսկզից սկսած այս քանակությունը ռեկորդային է դարձել», – ասել է Դրոբիշևսկին: