Սերիական մարդասպան-ոստիկանն ընտրում էր միայն անպաշտպան կանանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզային դատարանը ուրբաթ օրը ցմահ ազատազրկման է դատապարտել ճանապարհային ոստիկանության նախկին սպային: Ռուսլան Էլմուրատովի գործը, ով 2011թ.-ի սեպտեմբերին իրավապահ մարմիններից հեռացվել էր երեք նկատողություններից հետո, դատարանում աննախադեպ են անվանել: Այն փաստը, որ իրավապահ մարմինների սպան վերածվել էր սերիական մարդասպանի և իր զոհերին ընտրում էր բացառապես անպաշտպան կանանց շարքերից, վրդովեցրել է անգամ հանցագործ աշխարհի հետ շփվող փորձառու իրավապահներին:

Նախկին կապիտանն ավտոմեքենաների վաճառքի հայտարարություններ էր փնտրում, սակայն դա անում էր միայն մեկ նպատակով՝ սպանել արտասահմանյան մեքենայի տիրուհուն, այնուհետև՝ վաճառել նրա ավտոմեքենան: Հանցագործը սև ցուցակ ուներ, որտեղ անուններ նշված չէին. ապագա զոհերը գրանցված էին ավտոմեքենաների մակնիշների և դրանց արժեքների միջոցով:

Ցուցակում առնվազն 10 մեքենա էր նշված, սակայն Էլմուրատովը հասցրել էր հարձակվել միայն երկուսի տերերի վրա: Առաջին զոհը դարձել էր «BMW»-ի սեփականատեր, բուժքույր Յուլիա Մորգունովան: Նրա հետ մարդասպանը հանդիպել է 2012թ.-ի մայիսին Մոսկվայում: Աղջիկը համաձայնել է գալ ամայի տարածքում գտնվող ավտոտնակների մոտ: Այնտեղ Էլմուրատովը կրակել է աղջկա գլխին և հեռացել աղջկա մեքենայով: Յուլիան երկար ժամանակ մնացել է կոմայի մեջ, սակայն ողջ է մնացել: Այժմ նա հաշմանդամ է:

Դրանից հետո նախկին ոստիկանը պայմանավորվել է հանդիպել 26-ամյա Տատյանա Բուզինայի հետ, ով ցանկանում էր վաճառել իր «Տոյոտա RAV 4»-ը: Նրան Էլմուրատովը սպանել է «Շերեմետյևո» օդանավակայանի շրջանում: Հանցագործին չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ կինը հղի է եղել, թեև դա երևացել է անզեն աչքով:

6277132_1403755

8616137_4957165

6690427_4855185

6563268_1676055




Լրահոս