Հրապարակ. ինքնաբացարկի դիմաց պաշտոն է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրինաց Երկիր կուսակցությունը կարող է այս իրավիճակից շահած դուրս գալ. ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու պարագայում ՕԵԿ-ը մի քանի լրացուցիչ պորտֆելի հավակնություն ունի: Պատահական չէ ՕԵԿ ցուցակով կրկին պատգամավոր ընտրված Իշխան Խաչատրյանի ակտիվացումը: Երեկ նա ասուլիս է տվել, ինչը նրա գործունեության ընթացքում եզակի փաստ է: Թերթի տեղեկություններով, Խաչատրյանին առաջարկում են ինքնաբացարկի դիմում գրել, որ նրան հաջորդող երիտասարդներից մեկը` Ներսես Զուլոյանը կամ Դավիթ Կարապետյանն անցնեն խորհրդարան, սակայն նա համաձայն է դա անել առնվազն մարզպետի պաշտոնի դիմաց:




Լրահոս