Բանկային ծառայությունների շուկան գրանցել է 2.6% աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 182,80 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 1.4%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների կառուցվածքում բանկային ծառայությունները կազմել են 142,14 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ցուցանիշը աճել է 2.6%-ով:

Նշենք նաև, որ ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 23.0%:




Լրահոս