
Վաղը՝ մայիսի 30-ինՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Միջոցառումը տեղի կունենա ժամը 16.00-ին:
Հիշեցնենք, որ մանդատներ կստանան 131 պատգամավորներ։